Սինգապուրը ճանաչվել է այս տարվա աշխարհի ամենամրցունակ տնտեսություն ունեցող երկիրը
Սինգապուրն 9 տարվա ընդմիջումից հետո կրկին գլխավորում է աշխարհի ամենամրցունակ տնտեսություն ունեցող երկրների ցանկը: Ցանկը կազմել է շվեյցարական IMD բիզնես դպրոցը:
Ցանկը կազմելիս հաշվի է առնվել տնտեսության էֆեկտիվությունը, կառավարման ձևը և մի շարք այլ ցուցանիշներ: Նախորդ տարի Սինգապուրը զբաղեցնում էր ցանկի երրորդ հորիզոնականը:
Նախորդ տարի ցուցակը գլխավորած Ամերիկայի Միացյալ Նահանգները զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Լավագույն մրցունակ տնտեսություններ ունեցող երկրների տասնյակում հայտնվել են երկու երկիր Մերձավոր Արևելքից՝ Քաթարը և Արաբական Միացյալ էմիրությունները: