Huawei-ԱՄՆ «կռիվը» շարունակվում է. գործը հասել է դատարան
Չինական Huawei ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջով, որ դատարանը չեղարկի ամերիկյան կառավարության կողմից Huawei ընկերությանը սև ցուցակում ընդգրկելու որոշումը:
Մայիսի կեսերին Huawei -ն ընդգրկվել էր կառավարության սև ցուցակում և Ամերիկայում գործող բոլոր IT ընկերություններին արգելվել է որևէ համագործակցություն
Huawei չինական ընկերության հետ:
Իր որոշումն ամերիկյան կառավարությունը բացատրում է նրանով, որ Huawei-ն իր սերվերների միջոցով հնարավոր է լրտեսություն է իրականացնում, ինչն էլ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը: