Զելենսկին վերադարձրեց Սաակաշվիլիի քաղաքացիությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը։ Այս մասին գրում է BBC-ն։
Ֆեյսբուքյան իր էջում Սաակաշվիլին գրել է․ «Շնորհակալություն պարոն նախագահին, փա՜ռք Ուկրաինային»։
Քաղաքական գործիչը РБК-ին հայտնել է, որ մայիսի 29-ին վերադառնում է Ուկրաինա։