«Հիմա բիզնեսմեն եմ». Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
Չկա նման բան, գնացեք ճշտեք: Այս մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ նա այս իշխանության օրոք ավելի քիչ հարկեր է վճարում, քան մինչ այս:
Ալեքսանյանը նկատեց, որ նման բան չկա: Լրագրողը նկատեց, որ սա վիճակագրական տվյալ է և հարց ուղղեց նախկին պատգամավորին, թե այսինքն վիճակագրությունը սխա՞լ է, ինչին Ալեքսանյանը պատասխանեց, թե ֆիմաների քանակը փոխվել է:
«Առաջ եղել է մեկ ֆիրմա, հիմա 7 ֆիրմա է, 2018թ. բաժանվել է: Ես հիմա չգիտեմ՝ ինչքան ենք վճարել հարկ, բայց գնացեք, նայեք, կտենաք, որ նորմալ հարկեր ենք վճարել»,- ասաց նա:
Հարցին, թե հիմա՞ էլ եք հայտարարում, թե գործարար չեք, թե արդեն գործարար եք, Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա բիզնեսմեն եմ» և հավելեց. «էլ ոչ մի հարց չտաք, չեմ պատասխանելու»: