Սարդարապատում եղել են նաև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված ծաղկեպսակներ (ֆոտո)
Այսօր, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առիթով Սարդարապատ են այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Վերջիններս ծաղիկներ են զետեղել հերոսամարտում զոհվածների հիշատակին կառուցված կոթողին:
Հուշակոթողի այն հատվածում, որտեղ տեղադրված են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և կաթողիկոսի կողմից բերված ծաղկեպսակները, եղել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ուղարկված ծաղկեպսակներ: