Սերխիո Ռամոսն ամռանը կհեռանա «Ռեալ»-ից․ պատճառը Պերեսն է․ Marca
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը տրամադրված է հեռանալ ակումբից արդեն այս ամռանը։ Ֆուտբոլիստի և թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները վերջնականապես վատացել են։ Նրանք անգամ իրար հետ չեն շփվում։
Այս մասին հաղորդում է Marca-ն։ Ռամոսը դժգոհ է նրանից, որ Պերեսը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Այաքս»-ից կրած պարտության ամենամեծ մեղավոր համարում է հենց Ռամոսին։
Նշվում է, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ, սակայն արքայական ակումբը չի ցանկանում անվճար բաց թողնել Ռամոսին և ցանկանում է նրա տրանսֆերից գումար աշխատել։