«Այս տարի Ազարը կգա մեզ մոտ». Ֆլորենտինո Պերես
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակնարկել է, որ բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը ամռանը կգա իր ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական Ondo Cero հեռուստաալիքին՝ նրա տված հարցազրույցից։
Նա, մանավորապես, նշել է․ «Արդեն մի քանի տարի է, որ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել Ազարի հետ։Ես հույս ունեմ, որ այս ամռանը նա անպայման կգա «Ռեալ»։
Ընդգծենք, որ Էդեն Ազարն էլ իր հերթին է ակնարկել, որ ամռանը կգա իսպանական ակումբ։