«Եթե պետք լինի՝ պատրաստ ենք վեթինգի». Օսիպյան (տեսանյութ)
Եթե որոշվի, որ ոստիկանները պետք է վեթինգի ենթարկվեն, ապա պատրաստ են ենթարկվել: Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, թեև նա ինքը վեթինգ անհրաժեշտություն այնքան էլ չի տեսնում:
Համենայնդեպս Օսիպյանին դուր չեկան լրագրողների դիտարկումները, թե ոստիկանները միշտ էլ բռնություն են կիրառել հասարակության նկատմամբ: Վերջիններս նրան հիշեցրին զոհված զինվորների ծնողների նկատմամբ բռնությունը, երբ մայրերին փողոցներով քաշում էին և դեպքեր, երբ մարդկանց վնասել ու կոտրվածքներ են պատճառել:
«Ես ձեզ հետ համակարծիք չեմ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ տվյալ պահին բռնություն է եղել, դա չի նշանակում, որ տարիներ անց պետք է վեթինգի ենթարկվեն»,-ասաց Օսիպյանը:
Մանրամասները՝ տեսանյութում