Զիդանը խոսել է Կիլիան Մբապեի մասին
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Իսպանիա հնարավոր տեղափոխության մասին հարցին։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Լրագրողը մասնավորապես հարցրել է, թե արդյո՞ք Մբապեն կտեղափոխվի «Ռեալ», իսկ Զիդանը պատասխանել է, որ նրան հաճելի է այնտեղ, որտեղ հիմա է։
Հիշեցնենք, որ ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Կիլիան Մբապեն այս ամռանը կտեղափոխվի արքայական ակումբ, քանի որ նրան անձամբ իր թիմում ցանկանում է տեսնել Զինեդին Զիդանը։