«Սա լկտիությու՞ն է, թե՝ ապուշությու՞ն». Արման Աբովյանը՝ գիշերային ակումբի անպարկեշտ գովազդի մասին (լուսանկար)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գիշերային ակումբի լուսանկար: Պատկերված կիսամերկ կնոջ պաստառի գլխատողում նշված է՝ «Մայիսի 28. Հայաստանի հանրապետության օր»:
Դժվար է ասել, թե ինչ ակնկալիքներ է ունեցել կամ ինչ է ցանկացել այս գովազդով ասել ակումբի տերը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը նման ձևով շնորհավորելը կամ ակնարկելը առնվազն վիրավորական է:
Այս առնչությամբ, ԲՀԿ-ական պատգամավորը լուսանկարին կից գրառել է.
«Նույնիսկ չգիտեմ, ինչպե՞ս որակավորեմ սա՝ լկտիությու՞ն, թե՝ ապուշությու՞ն։
Ես իրականում չեմ հասկանում այս գիշերային ակումբի տիրոջը, ով այսպիսի աննասուն գովազդ է տեղադրել:
Արդեն բարկանալու, զայրանալու, բացատրելու տեղ չի մնացել։
Պարզապես մի հարց ժողովուրդ ջան...միայն ես եմ տեսնու՞մ, որ այսպիսի ապուշությունը վիրավորական է, թե՞ ոչ...»: