«Իր հեռանալու մասին Ռոնալդուն ասաց Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո» Ֆլորենտինո Պերես
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանություն է արել այն լուրի մասին, ըստ որի թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ ամառ եկավ Թուրինի «Յուվենտուս», քանի որ արքայական ակումբը հրաժարվել էր օգնել Ռոնալդուին հարկային խնդիրները լուծելու հարցում։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Նա մտածում էր, որ իրեն պետք է նոր մարտահրավեր։Նա իր հեռանալու մասին ասաց Չեմպիոնների լիգայի եզրափակչից անմիջապես հետո։
9 տարիների ընթացքում նրա հետ ոչ մի խնդիր չի եղել։Ռոնալդուն չի ուշացել նույնիսկ մարզումներից։ Մտածում եմ, որ նա լավագույն խաղացողն է, ում հետ երբևէ պայմանագիր եմ կնքել։Մեր միջև չեն եղել բարդություններ։Նույնիսկ գումարային հարցում մենք խնդիրներ չենք ունեցել»։
Վերջում լրագրողի հարցին, թե նա արդյոք շփվել է Ռոնալդուի հետ Թուրին հեռանալուց հետո, Պերեսը նշել է, որ դա շատ անձնական է և չի պատասխանի այդ հարցին։