Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայում․ կան վիրավորներ
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող Քյունեիթրա երկրամասի գյուղերից մեկում, ինչի արդյունքում կան վիրավորներ։ Այս մասին հայտնել է Սիրիայի հանրային հեռուստաընկերությունը։
Հրթիռներն արձակվել են Թել աշ-Շաար գյուղի վրա։ Վիրավորների մասին այլ տեղեկություններ դեռ չկան։
Նոր մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։