ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալ»-ին Հենրիխ Մխիթարյանին աջակցող ակցիա իրականացնել
«Արսենալ»-ի ֆուտբոլիստները չեն կարող ակցիաներ իրականացնել հաջակցություն իրենց թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները որոշել են հաջակցություն Մխիթարյանի Եվրոպալիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ մարզման դուրս գալ Մխիթարյանի մարզաշապիկով։
ՈւԵՖԱ-ն այս հարցի շուրջ տվել է իր դիրքորոշումը և նշել, որ դա կլինի օրենքի կոպիտ խախտում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու և չի մասնակցի Եվրոպալիգայի եզրափակչին, որտեղ «Արսենալ»-ը կմրցի Լոնդոնի «Չելսի»-ի հետ։