Հարձակում «Родина» թերթի խմբագրության աշխատակիցների վրա․ կան տուժածներ
Ստավրոպոլում դանակով զինված տղամարդը հարձակվել է «Родина» թերթի խմբագրության աշխատակիցների վրա։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից, որն էլ հղում է անում նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի ինսթագրամյան էջին:
Նա, մասնավորապես, նշել է, որ դանակով զինված տղամարդը մտել է «Родина» թերթի խմբագրության, հարձակվել աշխատակիցների վրա, և արդյունքում կա 4 վիրավոր։
Նա ընդգծել է նաև, որ այս պահին հարձակում կատարած տղամարդը ձերբակալված է։ Վիրավորում ստացած մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 2-ն արդեն տուն են ուղարկվել։
Առայժմ ճշտվում են հարձակման դրդապատճառները։