Լեոնել Մեսսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը
Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լեոնել Մեսսին դարձավ Եվրոպայի այս տարվա լավագույն ռմբարկուն: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Արգենտինացին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այս մրցանակի անվանակարգում Մեսսին առաջատարն է, և նա գերազանցում է անգամ Կրիշտիանու Ռոնալդուին, ով այդ մրցանակը ստացել է 4 անգամ:
Այս մրցաշրջանում Մեսսին դարձել է 36 գոլի հեղինակ և հավաքել 72 միավոր: