Արդեն այս շաբաթ Անտոնիո Կոնտեն «Ինտեր»-ի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր
Արդեն այս շաբաթ իտալական «Ինտեր»-ը կհայտարարի թիմի նոր գլխավոր մարզչի՝ Անտոնիո Կոնտեի պաշտոնավարման մասին: Այս մասին տեղեկանում ենք Gazzeta Dello Sports կայքից:
Կոնտեն միլանյան ակումբի հետ կստորագրի 3-ամյա պայմանագիր, յուրաքանչյուր տարվա համար 12 միլիոն եվրո աշխատավարձ և գումարած բոնուսներ:
Նշվում է, որ Կոնտեն թիմի ղեկավարության հետ կմեկնի և կդիտի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որից հետո նա կմեկնի Չինաստան և կծանոթանա ակումբի սեփականատիրոջ հետ: