Վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ Ռոնալդուն ռմբարկուների ցուցակում չի հայտնվել լավագույն եռյակում
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի այս առաջնությունում դարձել է 21 գոլի հեղինակ: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Այս ցուցանիշով նա Իտալիայում միայն 4-րդն է:
Այսպիսով Ռոնալդուն Իտալիայում չի հայտնվել նույնիսկ լավագույն ռմբարկուների եռյակում և այսպիսի ցուցանիշ նա վերջին անգամ գրանցել է 2006 թվականին:
Այդ ժամանակ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, երբ մրցաշրջանում նա դարձավ միայն 9 գոլի հեղինակ: