«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել ենՏրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ

Ինչու է բարձրացել Զոհրապ Մնացականյանի ճնշումը

Ըստ մամուլում հրապարակված լուրերի, տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որից հետո Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է և ստիպված են եղել շտապ բուժօգնություն կանչել։ Թե ինչ են խոսել նախարարները, հայտնի չէ։

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունն այս հրապարակումը հերքեց, ընդ որում, բավական գռեհիկ կերպով, փորձելով հարցը գռեհկացնելով, այսպես ասած, «փչացնել» ու իջեցնել «պլինտուսի» մակարդակի։ Քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից Աննա Նաղդալյանի հերքող գրառման մոտիվացիան լիովին պարզ է։ Սակայն սա չի լուծում խնդիրը։

Գուցե և նիկոլական զոմբիացած մասսան սրան հավատա։ Գուցե և Աննա Նաղդալյանը հաջողի այս հնարքում և հարցը փակվի, սակայն այն, որ Մնացականյանը վատանալու առիթներ ունի, չի կարող հերքել ոչ ոք։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, թե ինչ մեթոդով են փորձում հրապարակումը հերքել, ապա հերքումն իսկ անուղղակի հաստատական ապացույց է։ Իսկ այն, որ Մնացականյանը իրոք վատանալու առիթ ունի՝ փաստ է։ Նախ, ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, որով, պարզ ասած, Հայաստանին «անկյուն կանգնեցրին» իր ապակառուցողական կեցվածքի համար։ Խոսքն, անշուշտ, Զասի առաջադրումն էր որպես ՀԱՊԿ ԳԽ թեկնածու։ Իհարկե, հաջորդ տարի, երբ կլրանա Հայաստանի մանդատի ժամկետը, նա կզբաղեցնի այդ պաշտոնը։

Այլ կերպ չի կարող լինել, որովհետև այլ կերպի դեպքում կարող են պարզապես Հայաստանին մեղադրել հետսովետական անվտանգային կառույցում քայքայիչ գործողություններ իրականացնելու մեջ՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։ Մյուս հարցը, բնականաբար, կապված է Ղարաբաղյան հարցի հետ։ Առաջիկայում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպումն է ԱՄՆ-ում՝ պետքարտուղար Պոմպեոյի պատրոնաժի ներքո։ Պարզ է, որ Մոսկվային այս հանդիպման հեռանկարը դուր չի գալիս, և այնտեղ ամեն կերպ փորձելու են այդ հանդիպումը վիժեցնել։ Հարց է՝ Երևանը ինչքանով վճռական կլինի ու կգնա այդ հանդիպմանը, կամ թե այդ վճռականության հետևանքները ինչպիսին կլինեն։

Հատկապես, որ նույնիսկ ղազախական կողմն է, որը աչքի է ընկնում ադրբեջանամետ կեցվածքով, սկսել իր կապիտալը դուրս բերել Բաքվից։ Իսկ սա արդեն ուղիղ ակնարկ է հակամարտության հնարավոր էսկալացիայի համար։ Դե, իսկ արդեն հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդիրներն արդեն մշտական պատճառներից մեկը կարող են լինել Մնացականյանի ճնշման բարձրացման։

Ի դեպ, Կրեմլում այս օրերին հայազգի գործիչներ հատուկ կոչումների ու պարգևների արժանացան Պուտինի կողմից։ Նրանց շարքում էր նաև Մարգարիտա Սիմոնյանը՝ RT-ի գլխավոր խմբագիրը։ Հիշեցնենք, որ սա այն նույն Մարգարիտա Սիմոնյանն էր, որը ամիսներ առաջ լրագրողական հետաքննությամբ պարզել էր Երևանում տեղի ունեցած հայտնի սորոսական սեմինարը պետական հեղաշրջում կազմակերպելու մասին, որտեղ նաև ռուսաստանցի ներկայացուցիչներ են եղել։ Պուտինի մեսիջը կարծես թե հասկանալի է, չէ՞։

Իսկ այն, որ Փաշինյանը նկատելիորեն «խելոքացել է» հատկապես Քոչարյանի ազատ արձակումից հետո, էլի շատ բաների մասին է խոսում։ Այսքանից հետո, կարծես թե կասկած չի կարող լինել, որ Զոհրապ Մնացականյանն իրոք ճնշման տատանում կամ սրտի տագնապ է ունեցել։

NEWSPRESS.am