Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Վազող տողեր

Ինչով են նման Փաշինյանն ու Զելենսկին

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին քայլերը շատ բաներով հիշեցնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին։ Եղած տարբերություններով հանդերձ, երկուսի մոտ էլ առկա է մի տենդենց՝ պոպուլիզմ ու ժողովրդի անվան տակ թաքնվելու ցանկություն։

Փաշինյանի մեկ տարվա վարչապետական գործունեությունը վերլուծելիս կարմիր թելի նման մի սկզբունք է անցնում՝ ամեն գնով պահպանել իշխանությունը, հնարավոր բոլոր միջոցները գործադրել, անձնական պատասխանատվությունից խուսափելու համար։ Թեև Զելենսկին դեռ իշխանության պահպանության խնդիր չունի, քանի որ դեռ իր հարյուրօրյա շրջանի առաջին շաբաթն էլ չի լրացրել որպես նախագահ, սակայն պատասխանատվությունից խուսափելու տենդենցն արդեն կա։

Հիշենք` Փաշինյանն իր վարչապետության հարյուրօրյակի առիթով հայտարարել էր միտինգի ամբիոնից, որ Ղարաբաղի հարցում որոշում կայացնողը լինելու է ժողովուրդն ու ինքը հարցնելու է ժողովրդի կարծիքը։ Սա այլ կերպ մեկնաբանել, քան պատասխանատվությունից խուսափում՝ չի կարելի։ Բոլորս ենք հասկանում, որ որպես միջազգայնորեն ճանաչված լեգիտիմություն ունեցող ու դրանով պայմանավորված՝ «հզոր մանդատ» ստացած Փաշինյանն ունի իրավունք որոշումներ կայացնելու որպես ժողովրդի ընտրյալ։ Ու այստեղ արդեն անհասկանալի է, թե ինչու է նա կրկին փորձում իր կայացնելիք որոշումները գցել ժողովրդի վրա։

Հիմա տեղափոխվենք Կիև։ Իր նախագահության առաջին ժամերին արդեն Վլադիմիր Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանի շուրթերով հայտարարեց, որ Ռուսաստանի հետ երկխոսության ծավալման հարցում ինքը մտադրություն ունի համաժողովրդական հանրաքվե անցկացնել։ 73 տոկոսանոց լեգիտիմություն ունեցող նախագահի համար նման հայտարարությունը այլ բան չէ, քան կրկին պատասխանատվությունից խուսափելու ձգտում։ Եվ կրկին՝ Փաշինյանը իր վարչապետության ստանձնման առաջին իսկ ժամերին հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման մասով ինքը կարող է բանակցել միայն ՀՀ անունից, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել։

Սակայն հետագայում պարզվեց, որ ինքը շարունակելու է բանակցային գործընթացը այն ֆորմատով, ինչը որ կա հիմա, ինչն իր հերթին նշանակեց, որ միջազգային հանրությունը հասկացավ թե ինչ հեռահար նպատակներ էր նա հետապնդում ու հուժկու դիվանագիտական հակագրոհով ամեն ինչ գցեց իր տեղը։ Նույնկերպ Կիևում՝ Զելենսկին հայտարարում է, որ ռուսների հետ բանակցությունները բացառված են, սակայն օրեր անց արդեն Բոգդանն ասում է, որ բանակցություններն անխուսափելի են։ Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. իր վարչապետության սկզբում Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ադապտանա Հայաստանի նոր իշխանությանը։ Կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց, թե ով ում է ադապտանում և ինչպես․ հիշենք, թեկուզ Փաշինյանի «խունջիկ-մունջիկ» դասախոսությունն ուղղված Զելենսկուն այն մասին, թե ինչպես է պետք շփվել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։

Բոգդանը հայտարարում է, որ Կիևը Մոսկվայի հետ վարելու է «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականություն։ Դեռ ժամանակը ցույց կտա, թե Զելենսկին ինչքանով է յուրացրել Պուտինի հետ շփման՝ Փաշինյանի դասը, սակայն հայկական նախադեպը շատ ակնառու է։

NEWSPRESS.am