Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով
Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Աղբյուրը նշում է, որ իտալական ակումբը հետևում է իրադարձություններին, և եթե ամռանը լոնդոնյան ակումբը վաճառքի հանի Հենրիխին, ապա նրանք կփորձեն գնել այդ տրանսֆերը:
Ընդգծենք, որ դեռ ձմռանն էր իտալական ակումբը ցանկանում գնել Մխիթարյանին, սակայն լոնդոնյան թիմի մարզիչ Ունաի Էմերին թույլ չտվեց, որպեսզի տրանսֆերն իրականություն դառնա: