Ես ինձ համարում եմ քաջ մարդ. Նեյմար
ՊՍԺ–ի առաջատար Նեյմարը խոսել է իր բնավորության ու հատկությունների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ինձ համարում եմ քաջ մարդ և սիրում եմ նոր մարտահրավերները։ Խիզախ բառը բնորոշում է ինձ։ Ես պատրաստ եմ իմ կյանքի ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր նոր մարտահրավերի։ Ես հասկանում եմ, որ դրանք շատ են լինելու։ Այդ բառը միշտ ուղեկցում է ինձ»։