Պեպ Գվարդիոլան չի ցանկանում՝ Լերոյ Սանեն տեղափոխվի «Բավարիա»
«Մանչեսթեր Սիթի»–ն ցանկանում է ակումբում պահել թիմի կիսապաշտպան Լերոյ Սանեին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Թիմի ղեկավարությունը ցանկանում է առաջիկա օրերին բանակցություններ սկսել Սանեի հետ, որպեսզի ակումբը նոր պայմանագիր առաջարկի Սանեին։
Սանեի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»–ն։ Ավելի վաղ Պեպ Գվարդիոլան ցանկանում էր վաճառել Սանեին, սակայն հիմա նա ուզում է ակումբում պահել նրան։
Ընդգծենք, որ մյունխենյան ակումբը պատրաստվում է առաջարկ ուղարկել անգլիական ակումբին Սանեի տրանսֆերի համար։