Գագիկ Ծառուկյանի որդին մեդալ է նվաճել (տեսանյութ)
Հունաստանի Լուտրակի քաղաքից այս գիշեր հայրենիք է վերադարձել բազկամարտի Հայաստանի հավաքականը, որը փայլուն ելույթ էր ունեցել բազկամարտի Եվրոպայի առաջնությունում:
Հին աշխարհի առաջնությունից հայ բազկամարտիկները հայրենիք են բերել 16 մեդալ, որոնցից` 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե: Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր է դարձել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդին՝ Հովհաննես Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում