Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են Շտապ օգնության մեքենային և մահճակալին
Մայիսի 25-ին, ժամը 03:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Դուրյան թաղամասի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ընկել է բնակարանում և չի կարողանում ինքնուրույն վեր կենալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Ն.Ծ.-ին (ծնված 1949 թ.) մոտեցրել են մահճակալին:
***
Մայիսի 24-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 8-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա.Ղ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: