20-ամյա Կիլիան Մբապեն դարձել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն, ով հեղինակել է 33 գնդակ: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
20-ամյա Մբապեն 29 խաղում խաղում դարձել է 33 գոլի հեղինակ: Այս ցուցանիշով նա դարձավ 21-րդ դարի 6-րդ ֆրանսիացին, ով դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Նախկինում այդ տիտղոսը ստացել են Օլիվիե Ժիրուն, Ալեքսանդր Լակազետը, Կարիմ Բենզեման, Ջիբրիլ Սիսեն և Անդրե Պիեր-Ժինյակը: