Դոնալդ Թրամփը 1500 զինվոր կուղարկի Մերձավոր արևելք
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 1500 զինվոր կուղարկի Մերձավոր Արևելք: Թրամփի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանվեն «Իրանի գործողություններից»: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Թրամփն իր ելույթում կրկին մեղադրել է Իրանին ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ և հավելել, որ չպետք թույլ տալ, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք բերի:
Նա նաև իր կասկածն է հայտնել, ասելով, որ Իրանը դժվար թե պատերազմի մեջ ներքաշվի Ամերիկայի հետ: