«Հրապարակ». Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն այցելել է բանտից ազատված Ռոբերտ Քոչարյանի՞ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին մի քանի օրերին աննախադեպ եռուզեռ է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում․ Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ երեկո գրասենյակում է անցկացնում, նրան են այցելում ՀՀԿ-ականները։ Չնայած ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը մեր զրույցում հերքեց, թե որեւէ ՀՀԿ-ական հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն տեղեկություններ կան, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն այցելել է բանտից ազատված ՀՀ երկրորդ նախագահին։
Բաղդասարյանն ասաց միայն, որ Սերժ Սարգսյանը հետեւում է քաղաքական գործընթացներին եւ մասնակցում կուսակցական աշխատանքներին։
Ի դեպ, լուրեր կան, որ առաջին եւ երրորդ նախագահներն էլ են պարբերական հանդիպումներ ունենում, սակայն դա ճշտել մեզ չհաջողվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում