Սկսվել է Լիոնում տեղի ունեցած պայթյունի քննություն
Փարիզի հակաահաբեկչական քննչական խումբն սկսել է Լիոնում տեղի ունեցած պայթյունի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հիշեցնենք, որ պայթյունը հնչել էր երեկ երեկոյան Լիոնի Վիկտոր Հյուգոյի անվան փողոցում: Վերջին տվյալներով՝ տուժել է 13 մարդ, որոնցից մեկն ութամյա երեխա:
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել փողոցում դրված պայուսակի մեջ: Պաշտոնապես դեռևս չի հաստատվել, որ ահաբեկչություն է եղել: