Ինչ կապ ունեն միմյանց հետ Սվետլանա Լոբոդան և Թիլլ Լինդեմանը
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան առաջին անգամ համացանցում հրապարակել է իր կրտսեր դստեր՝ Թիլդայի լուսանկարը: Instagram-ի իր էջում Լոբոդան լուսանկարի տակ հետևյալ գրառումն է կատարել. «Մեր սերը մեկ տարեկան է»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով Լոբոդայի աղջկա հայրը հայտնի գերմանական Rammstein ռոք խմբի մենակատար Թիլլ Լինդեմանն է:
Այս լուրը ոչ հաստատել ոչ էլ հերքել են երկու կողմերը: Սա Լոբոդայի երկրորդ դուստրն է, առաջին աղջկա հայրը պարուսույց Անդրեյ Ցարն է: