Ի՞նչ է պատմել Սերգեյ Սկրիպալն իր զարմուհուն. նոր բացահայտումներ
Ռուս նախկին գաղտնի գործակալ Սերգեյ Սկրիպալի զարմուհին հայտնել է, որ Սկրիպալը թունավորումից 13 ամիս անց երկու անգամ հեռախոսով կապվել է իր հետ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Սկրիպալը զարմուհուն պատմել է, որ ինքն ու իր աղջիկը՝ Յուլիան, հատուկ հսկողության տակ են գտնվում և որ իրենց մեկանգամյա օգտագործման հեռախոսներ են տրամադրում, եթե անհրաժեշտություն է առաջանում Ռուսաստան զանգել:
Սկրիպալի խոսքով՝ դա արվում է իրենց իսկ անվտանգության համար: Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ հայտնի է միայն, որ նրանք Մեծ Բրիտանիայում են և որ նրանց գտնվելու վայրը հաճախակի փոխվում է՝ անվտանգության նկատառումներով: