«Ժողովուրդ». Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում խոսակցություններ կան, որ խնդիրը կամ իրենց պայքարը միայն ԲԴԽ նախագահի դեմ չի եղել, ուստի եթե խոսք է գնում դատաիրավական ոլորտը կարգավորելու մասին, ապա ԲԴԽ բոլոր անդամներն էլ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն:
Ինչ ճակատագիր է սպասվում ԲԴԽ մյուս անդամներին` ցույց կտան զարգացող իրադարձությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում