Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի պաշտոնյան. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:
Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ:
Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ավագ հետաքննիչ Սևան Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: