Գագիկ Ծառուկյանը Վերջին զանգի առթիվ այցելել է հարազատ դպրոց (տեսանյութ)
Վերջին զանգն առանձնահատուկ ոգևորությամբ են նշել Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում:
Միջնակարգ կրթական հաստատությունն ավարտելու առթիվ դպրոցի 48-րդ սերնդի շրջանավարտներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու նպատակով հարազատ կրթօջախ է այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նա հետևել է ավարտական երկու դասարանների վերջին զանգի միջոցառմանը, նոր կյանք մտնող պատանիներին հորդորել դպրոցում ստացած գիտելիքները ծառայացնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին:
Գագիկ Ծառուկյանի անունից դպրոցի բոլոր շրջանավարտներին, ինչպես նաև ուսուցչական ամբողջ անձնակազմին հանձնվել են դրամական պարգևներ:
Մանրամասները՝ տեսանյութում