Թաեքվոնդոյի ֆեդերացիայի անդամները բոյկոտում են նախագահի գաղտնի ընտրությունների արդյունքները (տեսանյութ)
Կառավարության դիմաց այսօր՝ մայիսի 23-ին, բողոքի ակցիա են իրականացրել Թաեքվոնդոյի ֆեդերացիայի մի շարք անդամներ, ովքեր դժգոհ են ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքներից:
Նրանց պահանջը լսելու էր եկել ՀՀ սպորտի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ով նկատեց, որ տեղյակ է խնդրի մասին և հայտարարեց, որ տեղի են ունեցել գաղտնի ընտրություններ, ինչը օրինաչափ չէ:
«Ես կդիմեմ արդարադատության նախարարին, որպեսզի ուսումնասիրի հարցը եւ անվավեր ճանաչի այդ ընտրության արդյունքները»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.