Լարսի անցակետը մայիսի 26-ին 10 ժամ փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար
Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-ից 17:00, փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Նախարարությունից կոչ են անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը: