Զարհուրելի ու սարսափելի դեպք՝ Շիրակում. եղբայրը սպանել է քրոջը, դանակահարել մորեղբոր որդուն ու ինքնասպան եղել. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղ, որտեղ անասնագոմում հայտնաբերել է պարանոցի մասում վնասված կնոջ դի, իսկ 1 հոգի էլ դանակի մի քանի հարված ստացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բասեն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանն է, իսկ վիրավորը նրա հորաքրոջ տղան՝ Վահագն Կանդալյանը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները գյուղում, նկուղում կախված հայտնաբերել են սպանվածի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Ալբերտ Կանդալյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Կանդալյանին սպանել է Ա. Կանդալյանը, երբ քույրը անասնագոմում կով կթելիս է եղել, որից հետո դանակի հարվածներ է հասցրել հորաքրոջ տղային՝ Վ. Կանդալյանին ու սպանության վայրից հեռանալուց հետո նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում