Օմսկում Վերջին զանգի միջոցառման ժամանակ առաստաղը փլուզվել է աշակերտների վրա (տեսանյութ)
Օմսկի ուսումնարանում Վերջին զանգի արարողության ժամանակ փլուզվել ու թափվել է առաստաղի ծեփը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պատահարն ուսումնարանում տեղի է ունեցել Վերջին զանգի համերգի ժամանակ:
Ծեփն սկսել է ընկնել դպրոցականների վրա, ինչի արդյունքում մի աղջիկ քերծվածքներ է ստացել:
Այժմ տեղում աշխատում են մասնագետները, ովքեր կփորձեն պարզել, թե ո՞վ է վերջին անգամ վերանորոգել ուսումնարանը:
Մանրամասները՝ տեսանյութում