«Բավարիա»-ն 70 միլիոն եվրո կառաջարկի Լերոյ Սանեի համար
Մյունխենի «Բավարիա»-ն լուրջ հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի աստղ Լերոյ Սանեի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ Սանեի համար գերմանական ակումբը պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո:
Ավելի վաղ մյունխենյան ակումբի տնօրեն Ուլի Հեննեսը հայտնել էր, որ իրենք հետաքրքրված են Սանեի ծառայություններով: