«Ինտեր»-ը Ռոմելու Լուկակուի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ին կառաջարկի Պերիշիչին և 30 միլիոն եվրո
Իտալական «Ինտեր»-ը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուին, և արդեն հիմա հայտնի է դարձել, թե ինչ գումարով հնարավոր կլինի իրականացնել ադ տրանսֆերը: Այս մասին տեղեկանում ենք La Gazetta dello Sport կայքից:
Ըստ աղբյուրի` անգլիական ակումբն իր աստղի համար պահանջում է 50 միլիոն եվրո, սակայն միլանյան ակումբը պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո և գումարած Իվան Պերիշիչին:
Հիշեցնենք, որ Պերիշիչին «Ինտեր»-ը ցանկանում էր գնել դեռ նախորդ տարի: