«Յուվենտուս»-ը հիմա էլ կանգ է առել Ժոզե Մոուրինյուի տարբերակի վրա
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն չի գլխավորի Թուրինի «Յուվենտուս»-ը: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Աղբյուրը նշում է, որ Մոուրինյուն չի գլխավորի թուրինյան ակումբը, քանի որ ժամանակին աշխատել է «Ինտեր»-ում: Ըստ աղբյուրի՝ Ժոզեի տարբերակը քննարկել են «Յուվենտուս»-ում և այդ տարբերակը դուր է եկել Ռոնալդուին, սակայն իտալական ակումբը վերջնական կանգ չի առել Ժոզեի տարբերակի վրա և կշարունակի իր փնտրտուքները:
Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության ավարտից հետո կհեռանա ակումբից: