Երեխաները Զելենսկիին նվիրել են «Քաղաքականություն սկսնակների համար» գիրքը
Կիևում տեղի ունեցած գրքի տոնավաճառին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին նվիրել են «Քաղաքականություն սկսնակների համար» գիրքը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Գիրքը հրատարակվել էր 2017 թվականին, իսկ 2019 թվականին թարգմանվել ուկրաիներեն: Զելենսկին այցելել էր գրքի տոնավաճառ՝ իր երեխաների համար գիրք գնելու նպատակով, երբ նրան նվիրել են «Քաղաքականություն սկսնակների համար» գիրքը:
Զելենսկին ծիծաղով այն ընդունել է: