Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս հրաժարական է տվել. նա ԱԱԾ տնօրենի տեղակալն էր
NEWSPRESS.am-ի տեղեկություններով ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Նա Բարձրագույն դատական խորհրդի Նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
Արզուման Հարությունյանն իր հրաժարականի դիմումը գրել է եղբոր՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:
Թե ինչու է նա ևս հրաժարականի դիմում ներկայացրել, առայժմ պարզ չէ: