Դոնալդ Թրամփը թույլատրել է գաղտնազերծել «ռուսական գործը»
Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է գաղտնազերծել, այսպես կոչված, «ռուսական գործի» մանրամասները: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Խոսքը գնում է 2016 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր ռուսական միջամտության մասին, որը քննում էր հատուկ քննիչ Մյուլլերը: Մյուլլերը շուրջ երկու տարի քննել է այդ գործը և վերջնական եզրահանգման եկել, որ նախագահ Թրամփի և Ռուսաստանի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել:
Այժմ քննությունն այլ ընթացք է ստացել. Թրամփն ու իր կողմնակիցները բազմիցս մեղադրել են հատուկ ծառայություններին նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփին ու նրա հարազատներին լրտեսելու մեջ և այժմ եկել է պահը, որ Թրամփը պարզի գործի մանրամասները: