ԱՄՆ-ն տիեզերք է տարել 60 արբանյակ. նպատակն ամբողջ աշխարհում համացանցի հասանելիությունն է
Ամերիկյան հրթիռակիր Falcon 9 տիեզերանավը տիեզերք է տարել 60 փոքր արբանյակներ՝ Starlink համացանցային տիրույթը ծածկելու համար: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից, որն էլ հղում է անում SpaceX ընկերության ներկայացուցիչների հայտարարությանը:
Հրթիռների արձակումը մի քանի անգամ հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով, և վերջապես այսօր առավոտյան դրանք ուղարկվել են տիեզերք: Այս 60 փոքր արբանյակները մասն են նախատեսվող 12 հազար արբանյակների, որոնց հաջողությամբ տիեզերք ուղարկելու դեպքում, հնարավորություն կստեղծվի համացանցի հասանելիության աշխարհի ցանկացած կետում:
Նախնական հաշվարկով, ծրագրի իրականացման համար կպահանջվի 10 միլիարդ ԱՄՆ դոլար: