Ուսանողին չպետք է հետաքրքրի ոչինչ, այդ թվում նաև ռեկտորի անձը, բացի իր որակյալ կրթությունից. քաղտեխնոգ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի երկու խոսք թատրոնի և կինոյի, ինչպես նաև մեր այլ ԲՈւՀերի մասին:
Սկսենք նրանից, որ ուսանողին չպետք է հետաքրքրի ոչինչ (այդ թվում նաև ռեկտորի անձը), բացի իր որակյալ կրթությունից: Ի դեպ, նրանք այդ դիպլոմը ստանում են ոչ թե ռեկտորի, իմ կամ իրենց ծնողի համար, այլ միայն և միայն իրենց համար:
Այսօր պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանն ասում է, որ «3-րդ դասարանի կրթական մակարդակով մագիստրանտներ կան»: Իսկ ո՞վ է մեղավոր, որ այդ մակարդակի երիտասարդները ոչ միայն կարողացել են ուսանող դառնալ, այլև հասել են մագիստրանտի աստիճանի: Միայն և միայն ԲՈՒՀ-երի ղեկավարները, որոնք վերջին 20-25 տարիների ընթացքում ուսանողի մեջ տեսել են ոչ թե ապագա մասնագետի, այսօրվա փողի աղբյուրի: Նշածս տարիների ընթացքում ես չեմ լսել մի դեպք, որ ուսանողը բուհից դուրս մնա գիտելիքի համար:
Եթե փողը ժամանակին վճարել են, որեմն անպայման ավարտել են: Ասեմ ավելին, դեպքեր կան, որ փողը վճարել են, բայց իրենք չեն հաճախել... միևնույն է դիպլոմը ստացել են: Դրա հետևանքով մեր բուհերը դարձել են պրոֆտեխուսումնարաններից վատը: Հարգելի բուհական կրթության կազմակերպիչներ, հիշեք, եթե ուսանողը չդողա իր տեղի համար և չհպարտանա իր ուսումնական հաստատությունով (ուսանողը, ոչ թե երբեմնի շրջանավարտը), մեր բուհերը կամաց-կամաց վերանալու են»: