Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին «Ես գիտեմ, թե ինչի համար եմ զոհաբերում»․ Փաշինյանը՝ տավուշցիներին (տեսանյութ) Թուրքիան հայերին կեղեքում է մեկի ձեռքով, ՀՀ-ն անտեսանելի օկուպացիայի մեջ է․ Իշխանյան (տեսանյութ) Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները գրեթե սառեցվել ենԱվտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել է ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացնեն Անակնկալ կա Սամվելի գործով, հանրությունն էլ կիմանա, օբյեկտիվ դիտորդի կասկածը կվերանա․ Մելիքյան (տեսանյութ) Արցախից խաղաղապահների շտապ դուրս գալը կարող է կապված լինել Ադրբեջանում սպասվող զարգացումներով․ Դանիելյան Սամվել Վարդանյանի խոշտանգումը բեսպրեդել ա ու էս խուժանների կողմից ձեռնոց՝ նետված ժողովրդին (տեսանյութ) Դատարանը քննում է խոշտանգված Սամվել Վարդանյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն. Ոսկանյան Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված հաշվեհարդար է. ՀԱԿ Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն Վահե Ղազարյանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանի դստեր «փոխգնդապետի» կոչումը․ մանրամասներ Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասինՍամվել Վարդանյանի խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե«Նահապետի» վախճանը. Անդրանիկ Թևանյան45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին էԱրմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՀԱՀ դեսպան Շոայբ ԿասունԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին «Ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը «90 %-ով գարանտիա եմ տալիս» է տվելՀՀԿ–ն հայտարարություն է տարածել
Հասարակություն

Նեղացեք վարչապետից, ոչ թե ինձնից. Բելլա Լալայանը՝ իր սկանդալային գրառման մասին

NEWSPRESS.am-ը զրուցել է Արցախի բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Բելլա Լալայանի հետ:   

-Վերջերս համացանցում աղմուկ հանեց Ձեր գրառումն՝ ուղղված Հայաստանի վարչապետին: Չե՞ք կարծում, որ այդ գրառումը հարիր չէր պաշտոն զբաղեցնող մարդուն:

- Ձեր հարցին հարցով պատասխանեմ. իսկ հարի՞ր է, երբ վարչապետը մարդկանց փռում է ասֆալտին, պատերին ծեփում, թևերը ջարդում, գոռում, որ հանգիստ վեր ընկեք տեղներդ և այլն..

Ո՞ւր է նույն բարոյագետ խրատատուների բանակը, որն իմ գրառումից «բարեկրթական շոկի» մեջ ընկավ և վայնասուն բարձրացրեց, իսկ լուռ է, երբ բարոյալքվածը՝ հայրենիքի պաշտպանության համար նահատակվելն ամոթի օր է անվանում, դեզերտիրը (դասալիքը՝ մեղմ է հնչում) պատերազմ անցած հերոսներին ծաղրում է, երբ այսօր օրենսդիր մարմնի ղեկավարը ժողովրդին շակալ է անվանում...

Եվ դուք կարծում եք, որ ես այսպիսիների կողմից հնչած արձագանքը լուրջ պիտի ընդունե՞մ..

Բացի դրանից՝ ես արձանագրել եմ այն՝ ինչ կա..

Մեր թշնամին զինվում է, մի տարվա մեջ մի քանի զորավարժություն է անցկացնում, ընդ որում, հարձակողական գործողություններով, իսկ մեր երկրի ղեկավարը չինական բադի գովազդ է անում..

Պիտի ասեի՝ վայ, պարոն վարչապետ, հալալ լինի կերած բա՞դդ..

-Իսկ չէ՞ր կարելի է մտահոգությունը հայտնել՝ մի քիչ ավելի զուսպ:

- Ինչն էլ անում եմ միշտ, երբեմն՝ մի քիչ կոշտ: Երբ վարչապետն ուտելիք է գովազդում յաթաղանը գլխին կախված ժողովրդին, ի՞նչ է դա նշանակում ..

Երկրի ղեկավարը խորոված, քյաբաբ, փախլավա ու բադ ուտելու քարոզով ժողովրդին ընկալում է վերը նշված կատեգորիայի մեջ՝ ինչի մասին էլ հստակ գրել եմ: Ուստի և, նեղացեք վարչապետից, ոչ թե ինձնից...

-Ձեզ մեղադրում են նաև հայաստանցի-ղարաբաղցի անջատողական քարոզի մեջ:

-Իսկ հրեաների Հոլոքոստի մեջ չե՞ն մեղադրում, կամ Լենինի մահափորձի..
Դա լկտի սուտ է:

Տասը տարի է՝ ես Ֆեյսբուքում ակտիվ եմ: Ոչ թե այդպիսի գրառում չեմ արել, այլ այդպիսի մեկնաբանություն որևէ տեղ չեմ արել:

Տասը տարի սոցիալական ցանցում ես հայրենասիրություն եմ քարոզում, ինչը հիմա ծաղրի թեմա է ու ժամանակակից չէ, ես բանակ ու զինվոր եմ մեծարում, ինչը պոպուլիզմ էին համարում մինչև ապրիլ բոլորը /կամ գերակշռող մեծամասնությունը/, իսկ ապրիլից հետո, գոնե մի մասը հասկացավ, որ ճիշտ էի ... 

Դա տեղեկատվական գրոհի տեխնոլոգիա է՝ որևէ մեկի հանդեպ ատելություն և թշնամանք առաջացնելու համար պետք է նրան վերագրել այնպիսի բան, ինչին կայծակնային արագությամբ կարձագանքի ժողովուրդը և հնարավորինս շուտ կտարածվի..

Հայաստանցի-ղարաբաղցի եզրույթի հիմնադիրը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Դա մեր երկու պետությունների տակ դրված դանդաղ գործարկման ռումբ է: Եվ քանի դեռ պետական մակարդակով պատիժ չէ սահմանված այդ եզրույթը կիրառողների համար, մնացածը դատարկախոսություն է...

Մենք աշխարհից պահանջում ենք պատիժ սահմանել ցեղասպանությունը ժխտողների հանդեպ, իսկ միևնույն ժամանակ ինքներս մեր երկրում պատիժ չենք սահմանում.. իսկ այդ եզրույթը մեզ տանելու է նոր ցեղասպանության...

Ի միջի այլոց, որպեսզի սա այս պահին հնչեցրած գեղեցիկ դեմագոգիայի չնմանի, նշեմ, որ այս մտքերը ես պարբերաբար հնչեցրել եմ և հնչեցնում եմ նույն հարթակում:

-Ձեր հասցեին հնչում են նաև հարցեր՝ ինչո՞ւ նախորդ իշխանությունների ժամանակ չէիք խոսում, արդյո՞ք, գոհ էիք նախորդ իշխանությունների գործունեությունից:

- Այդ հարցին էլ հարցով պատասխանեմ. Իսկ երբ ես նախորդ իշխանությունների ժամանակ խոսում էի, քննադատում՝ ո՞ւր էին այդ հարց տվողները՝ քնա՞ծ էին, թե՞ տեսողության ու լսողության խնդիրներով էին տառապում:

Երևի, ցանկացած գրառումս պիտի առանձին-առանձին ուղարկեի 10 մլն հայի, որ՝
տեսե՛ք , ժողովուրդ, լսե՛ք՝ ինչեր եմ գրում, որ հետո ինձ չմեղադրեք, որ չե՞մ գրել: 

Ընդհանրապես, եթե մարդու համար իր խոսքն արժեք է` դիմացինին առանց ճանաչելու, երբեք իրեն թույլ չի տա որևէ մեղադրանք վերագրել կամ կարծիք կազմել:

Իրավիճակը ցույց է տալիս, որ սեփական խոսքը հարգողները փոքրամասնություն են կազմում:

Իսկ դա արդեն ստիպելով կամ քարոզով չի ստացվի: Ինքնասիրության ու արժանապատվության հարց է, ինչն էլ, ըստ երևույթին, գենետիկորեն է փոխանցվում:

-Ո՞րն է ամենամեծ խնդիրն այսօրվա իրավիճակի համար:

-Պատերազմող երկրում ամենամեծ խնդիրն այն է, երբ երկրի ղեկավարն իր զինվորին գլխատող թշնամուն բնութագրում է որպես կիրթ ու պոզիտիվ, այնուհետև ի լուր աշխարհի հայտարարում, որ Արցախը պատերազմ է հրահրում: Այս հայտարարության հետևանքները դեռ հետո ենք քաղելու:

Ամենամեծ խնդիրն այն է, երբ հեղաշրջումն ավելի մեծ հաղթանակ են համարում, քան Արցախյան պատերազմի հաղթանակը:

Ամենամեծ խնդիրն այն է, երբ հերոսներին հեղիկանազրկում են ..

Թուրքը քնած սպային գլխատող վախկոտ ու արնախում բորենուց հերոս է կերտում և սերունդ դաստիարակում, իսկ մենք մեծարանքի արժանի հերոսներ ենք նսեմացնում և սերունդ մոլորեցնում:

Մենք թևակոխել ենք ազգային արժեքների ոչնչացման փուլ:

Այդ պայքարում պետական մտածողություն ունեցողներն ու ազգային արժեքներին դավանողները պետք է լուրջ պայքարի լծվեն՝ Սփյուռքում, Հայաստանում և Արցախում: