Դիեգո Մարադոնան օդանավակայանում ձերբակալվել է (տեսանյութ)
Աշխարհի չեմպիոն և մեքսիկական «Դորադոսի» մարզիչ Դիեգո Մարադոնան Բուենոս-Այրեսի օդանավակայանում ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է News.ru-ն:
Հաղորդվում է, որ նախկին խաղացողը Մեքսիկայից էր վերադառնում հայրենիք: Վայրէջքից հետո Մարադոնան օդանավակայանում ձերբակալվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նախկին ընկերուհին՝ Ռոսիո Օլիվան 58-ամյա Մարադոնային դատի է տվել մոտ 5,6 մլն եվրո չվճարելու համար:
Օլիվան Սան-Միգելի դատարան հայց է ներկայացրել ընտանեկան հարցերով պահանջելով փոխհատուցում: Օլիվան և Մարադոնան միասին են եղել 6 տարի: Մարադոնային ձերբակալելուց հետո իշխանությունները տեղեկացրել են արգենտինացի մասնագետին իր դեմ վարույթ սկսելու մասին: Դատավարությունը նշանակվել է հունիսի 13-ին: