Աշխարհահռչակ Avon ընկերությունը կվաճառվի
Աշխարհահռչակ Avon կոսմետիկ միջոցների ընկերությունը, որը գործում է շուրջ 133 տարի, կվաճառվի: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Այն կգնի հայտնի բրազիլական Natura Cosmeticos SA ընկերությունը, որն առավել հայտնի է իր The Body Shop ապրանքանիշով: Ավելի վաղ հայտնվել էր, որ Avon ընկերությունը գնահատվել է 2 միլիարդ դոլար, գործարքից հետո բրազիլական կողմին կանցնի Avon-ի արժեթղթերի 76%-ը:
Ամերիկյան Avon ընկերությունը վերջին տարիներին դժվարությունների առաջ էր կանգնել: Այս տարվա սկզբին ընկերությունն ավելի քան 2 հազար աշխատողների էր կրճատել: