Վլադիմիր Զելենսկիի հրամանով Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանով հունիսի 21-ին կանցկացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ըստ Զելենսկիի հրամանի՝ արտահերթ ընտրությունների ծախսերը կհոգա նախարարների կաբինետը: Արտահերթ ընտրությունների անցկացման մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր երդմնակալության արարողության ժամանակ և որպես նոր ընտրությունների անցկացման պատճառ՝ նշել է, որ հասարակությունը չի վստահում ներկայիս խորհրդարանականներին:
Նա նաև կոչ է արել, որ պաշտոնից հեռանան պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և գլխավոր դատախազը: