Ողբերգական դեպք Ռուսաստանում. ճառագայթային սարքը կորցրել է կառավարումը, ճզմել ու սպանել հիվանդին
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի օնկոլոգիական կլինիկաներից մեկում 51-ամյա կին է մահացել՝ դժբախտ պատահարի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Կինը մահացել է այն ժամանակ, երբ ճառագայթային բուժում է ստանալիս եղել հատուկ դրա համար նախատեսված սարքավորման մեջ: Նախնական տվյալներով՝ սարքավորումն անկառավարելի է դարձել և դրա վրա պառկած կնոջն այնքան է բարձրացրել, որ վերջինս կպել է ապարատի առաստաղին ու ճզմվել:
Սա առաջին նման դեպքն է, որ առաջացրել է մարդու մահ, հայտարարության մեջ նշվում է, որ ճառագայթային սարքավորումը չեխական էր՝ արտադրված 2006 թվականին: